HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը հանդիպել է ՕՊԵԿ-ի ղեկավարության հետ

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը երեկ Վիեննայում հանդիպել է ՕՊԵԿ (Նավթարդյունահանող երկրների միություն) միջազգային զարգացման հիմնադրամի ղեկավարության հետ: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը: ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը (OFID) Հայաստանին աջակցում է 2004 թվականից: Մինչեւ այժմ իրականացված 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային երկու ծրագրերը հիմնականում ուղղված են եղել արտադրական ենթակառուցվածքների վերականգնմանը: 2005 թ. Հայաստանի եւ OFID-ի միջեւ ստորագրված Ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագրի շրջանակներում, OFID-ի հետ ֆինանսավորման աջակցության պայմանագրեր են ստորագրել «Ինեկոբանկը» եւ «Բիբլոս Արմենիա» բանկը, որով նախատեսում է ֆինանսավորել Հայաստանում մասնավոր ձեռնարկությունների գործունեությունը` ուղղակի պայմանագրերով: Աղբյուրի փոխանցմամբ` նախնական պայմանավորվածության համաձայն` OFID-ը դեկտեմբերի առաջին տասնօրյակում կայանալիք խորհրդի նիստում կորոշի Հայաստանին 14 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու ծրագիրը, որի հիմնական նպատակը գյուղական համայնքների գազաֆիկացումն է: OFID-ի ղեկավարների հետ փոխվարչապետը քննարկել է ծրագրի հետ կապված մանրամասներ, ինչպես նաեւ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես, քննարկվել է 2010 թ. նոր ծրագրի հնարավորությունը, որը նախատեսվում է ուղղել ոչ միայն արտադրական ենթակառուցվածքների զարգացմանը, այլեւ գյուղական համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացմանը: Հանդիպման ընթացքում Արմեն Գեւորգյանը OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման ալ-Հերբիշին հանձնել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերը Հայաստան` անձամբ ծանոթանալու իրականացվող նախորդ վարկային ծրագրի ընթացքին: Նույն օրը փոխվարչապետն այցելել է նաեւ Վիեննայի Մխիթարյան միաբանություն եւ ծանոթացել միաբանության մշակութային արժեքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter