Նպաստել է մարմնավաճառությանը
Երեկ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին գտնվող խորտկարանից ոստիկանության Գուգարքի բաժին բերման է ենթարկվել այդ խորտկարանի մատուցողուհի, 53-ամյա Սոխակ Կ.-ն` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու կասկածանքով: «Այս տարվա ընթացքում Սոխակ Կ.-ն տարբեր անձանց տրամադրել է խորտկարանի սենյակները: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել