Սերժ Սարգսյանը արձակուրդ է գնացել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է կարճատև արձակուրդի, որի մի մասը կանցկացնի արտերկրում:
Օգոստոսի 11-ին Սերժ Սարգսյանը կմասնակցի «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտի հանդիսությանը, որը տեղի կունենա Կիպրոսի Լիմասոլ քաղաքում:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ՝ օգոստոսի 12-ին Սերժ Սարգսյանը կմեկնի Ղազախստան' մասնակցելու Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել