HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համլետ Օհանյանն ընտրվել է Եվրոպական երիտասարդական ֆորումի նախագահության անդամ

Հ. Օհանյանը Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի գլխավոր քարտուղարն է: Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած Եվրոպական Երիտասարդական ֆորումի գլխավոր ասամբլեայի ժամանակ հնարավոր 64 ձայնից ստանալով՝ 55-ը նա ընտրվեց ֆորումի 11 հոգուց բաղկացած նախագահության անդամ: Համլետը առաջին հայն է այդ պաշտոնում: Նա ընտրվեց որպես տարածաշրջանի` արեւելյան եվրոպական երկրների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչ, քանի որ տարածաշրջանի պետությունները, նույնիսկ Ադրբեջանը, որոշեցին աջակցել Հայաստանի ներկայացուցչին: Սակայն ընտրություններին Ադրբեջանը չմասնակցեց: ԵԵՖ-ում հայ ներկայացուցիչ ունենալը, ըստ Երիտասարդական միջազգային նախաձեռնող խմբի ղեկավար Հայկ Ակրմազյանի, թույլ կտա մեր երիտասարդներին միջազգային ծրագրերի ու միջոցառումների, երիտասարդական քաղաքականության վերաբերյալ թարմ եւ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ: Հ. Ակրմազյանն ասում է, որ Համլետ Օհանյանը կարող է Եվրախորհրդում, ՄԱԿ-ում բարձրաձայնել ազգային խնդիրներ, ուստի կարեւորում է ՀՀ ԱԳՆ-ի հետ համագործակցությունը: Հ. Ակրմազյանն այս ընտրությունը համարում է դիվանագիտական հաղթանակ: Իսկ Համլետ Օհանյանը գտնում է, որ անդամակցությունը թույլ կտա ավելի շատ միջազգային միջոցառումներ անցկացնել Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter