HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի 92 համայնքներում համայնքի ղեկավար են վերընտրվել 60-ը

Սյունիքի մարզի 97 համայնքներից 77-ում հոկտեմբերի 12-ին կայացան ընտրություններ, այդ թվում` համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ` 77 համանքներում, միայն համայնքի ղեկավարի` 6-ում, միայն ավագանու անդամների` 14 համայնքներում: Ընտրություններ կայացել են 96 համայնքներում, նոյեմբերի 12-ին կայացած վերաքվեարկության արդյունքում համայնքի ղեկավարի ընտրությունը չի կայացել Գորիսի տարածաշրջանի Խոզնավար համայնքում:

Սյունիքի մարզպետի որոշմամբ` դեկտեմբերի 14-ին Խոզնավարում նշանակվել է նոր ընտրություն: Այս մասին Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստում ուրբաթ` նոյեմբերի 28-ին, հայտարարեց մարզպետարանի ՏԻՄ եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ Սեյրան Ավետիսյանը:

Մարզի 92 համայնքներից 83-ում գործող համայնքների ղեկավարները առաջադրել էին իրենց թեկնածությունը,որոնցից վերընտրվել են 60-ը (73 %): Ընտրությունների արդյունքում համայնքների նոր ղեկավարներ են ընտրվել 22 համայնքներում. Կապանի, Սիսիանի, Մեղրիի և Ագարակի քաղաքային և 18 գյուղական համայնքներում. (Կապանի տարածաշրջանի Ծավ, Գեղանուշ, Ագարակ, Խդրանց, Տանձավեր, Անտառաշատ, Վանեք, Գորիսի տարածաշրջանի Տեղ, Ակներ, Տաթև, Սիսիանի տարածաշրջանի Ախլաթյան, Անգեղակոթ, Շաղաթ, Շաքի, Սալվարդ, Ույծ, Հացավան և Մեղրիի տարածաշրջանի Տաշտուն գյուղական համայնքներում): Կայացել են նաև համայնքի ավագանու ընտրությունները բոլոր 91 համայնքներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter