HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում պատրաստ է աշխատել Տիգրան Չալդրանյանը

«Թատրոնը մեր ոլորտի ամենացավոտ հարցերից մեկն է»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հակոբյանը: Նախարարի կարծիքով՝ Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի բնականոն գործունեության համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ բեմադրող ռեժիսոր, որը մինչեւ հիմա չունեն: Այս նպատակով նոյեմբերին նախարարը Հայաստանում հանդիպումներ է ունեցել հայտնի բեմադրող ռեժիսորների հետ: Նա հանդիպել է նաեւ Տիգրան Չալդրանյանի հետ, ով, նախարարի հավաստմամբ, համաձայնել է գալ ու աշխատել Ղարաբաղում: Հունվարին նախատեսված է եւս մեկ հանդիպում հայտնի ռեժիսորի հետ, որից հետո կոնկրետ պայմանավորվածություն ձեռք կբերվի: Կարեւորելով ձեռք բերված պայմանավորվածությունը՝ նախարարը, սակայն, ընդգծեց մշտական հիմունքներով աշխատող բեմադրող ռեժիսոր ունենալու հանգամանքը, ինչի ուղղությամբ նույնպես փորձում են քայլեր ձեռնարկել: Նախարարը միաժամանակ շեշտեց, որ պետք է աշխատանքներ կատարել կադրերի պատրաստման ուղղությամբ: Անդրադարձ եղավ նաեւ թատրոնի շենքային պայմանների բարելավման խնդրին: Թատրոնի վերանորոգման անհրաժեշտության մասին արդեն խոսում են մի քանի տարի, սակայն արդյունքը դեռ չի երեւում: «Հետք»-ի այն հարցին, թե նախատեսվու՞մ է շենքի վերանորոգումը 2009 թվականին, նախարարը պատասխանեց, որ 2009-ի ծրագրում դա նախատեսված չէ: Այժմ ընթանում են նախագծա-նախահաշվային աշխատանքները եւ, ամենայն հավանականությամբ, վերանորոգման աշխատանքները կսկսվեն 2010 թվականին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter