HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անվնաս հավաք»

«Հետքի» խնդրանքով այսօրվա ասուլիսում ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը ներկայացրեց իր վերաբերմունքը նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացված խորհրդակցությանը եւ հանրային քննարկումների գաղափարին: Քննարկումը, որին մասնակցել էին 50 կուսակցությունների ղեկավարներ, Տ. Թորոսյանը որակեց «անվանս հավաք»: Նա գտնում է, որ այդպիսի հավաքներ կարելի է հաճախ կազմակերպել, քանի որ «մասնակից կողմերին հանդիպումը լիովին բավարարեց»: Ոչ մեկին վիրավորել չցանկանալով` ԱԺ պատգամավորը, այնուամենայնիվ, կարծում է, որ Հայաստանում 50 կուսակցություն չկա. «Եթե ունենք քաղաքական քննարկումներ անցկացնելու լուրջ ցանկություն, ապա դա համապատասխան ֆորմատը չէր»: Թորոսյանը վստահ է, որ «նոր բանի մասին» խորհրդակցության ժամանակ չի խոսվել: Ըստ նրա` խնդրի շուրջ պակասում են փորձագիտական քննարկումները, որը շատ մարդկանց համար կարող է կողմնորոշման հիմք դառնալ. «Հանրային քննարկումներ պետք է լինեն, քանի որ սա այն հարցը չէ, որ կարելի է մութ ու փակ սենյակում լուծել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter