HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի բուհերում հաջորդ տարի ներդրվելու են նոր մասնագիտություններ

Քսան նոր մասնագիտությունները ներդրվելու են Հայաստանի պետական ճարտարագիտական եւ Երևանի ճարտարապետության ու շինարարության պետական համալսարաններում, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղում, Գորիսի պետական համալսարանում: Այս մասին հայտնում է Կրթության եւ գիտության նախարարության մամլո ծառայությունը: «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` կառավարությունը հաստատելու է պետական եւ ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների 2009-2010 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter