HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարներին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այս մասին հայտնում է նախագահի կայքէջը: Ս. Սարգսյանը նշել է, որ, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի ղեկավար, իրեն, ընդհանուր առմամբ, գոհացնում է կազմակերպության շրջանակում փոխգործակցության մակարդակը: Գործունեության առանցքային ուղղություն համարելով ռազմական-քաղաքական եւ ռազմական-տեխնիկական փոխգործակցությունը, հավաքական անվտանգության ռազմական բաղադրիչի ամրապնդումը` երկրի ղեկավարը կարեւորել է առկա ներուժի ավելի լիարժեք ու արդյունավետ օգտագործումը: Ըստ Սերժ Սարգսյանի` կազմակերպության պատասխանատվության գոտում գտնվող տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակը պահանջում է ջանքերի լուրջ համատեղում եւ փոխգործակցության մակարդակի բարձրացում: Նախագահն ասել է նաեւ, որ այս խնդիրները մտադիր է քննարկել նաեւ գործընկերների հետ` ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի դեկտեմբերին նախատեսվող նստաշրջանում: Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զեկուցելով երեւանյան նիստի օրակարգային հարցերի մասին, նշել է, որ համատեղ աշխատանքի հիմնական բովանդակությունը եղել է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդման եւ զարգացման ուղիների ու մեխանիզմների քննարկումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter