Փամբակ գետից փորձանմուշները ուշ են վերցվել
Նոյեմբերի 23-ին Փամբակ գետի գույնը ստացել էր կարմրավուն երանգ: Դեպքի վայր մեկնած Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ ՀՀ բնապահպանության նախարարության մարզային բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները գետից վերցրել են փորձանմուշներ եւ ուղարկել հետազոտության:Հետքը փորձեց Բնապահպանության նախարարությունից տեղեկանալ հետազոտության արդյունքների մասին, մսնավորապես` ինչն է հանդիսացել գետի գույնի փոփոխության պատճառ: Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ հետազոտության ուղարկված փորձանմուշները աշխատակիցները վերցրել էին դեպքից մի քանի ժամ անց, ուստի ջրի մեջ ոչ մի "օտար մարմին" չի հայտնաբերվել:
Հարցին, թե` այդ դեպքում ինչպես են պարզելու դեպքի պատճառները, հասարակայնության հետ կապերի բաժնում դժվարացան պատասխանել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել