Ոստիկանները դարձյալ խոչընդոտել են հացադուլի ակցիային
Այսօր առավոտյան Ոստիկանության Շահումյանի բաժնի աշխատակիցները փորձել են խոչընդոտել Եռաբլուրում արդեն երկու օր հացադուլի նստած ազատամարտիկների բողոքի ակցիան: Ինչպես Հետքին տեղեկացրեց ազատամարտիկ Մերուժան Հարությունյանը, առավոտյան 9 հոգուց բաղկացած հացադուլավորների խմբին են մոտեցել 25-30 ոստիկաններ եւ պահանջել լքել տարածքը: Նրանք նախապես փակել են Եռաբլուր տանող երկու մուտքերը: Ազատամարտիկներին օգնության է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Ոստիկանության Շահումյանի բաժնի պետի տեղակալի հետ վերջինիս եւ ազատամարտիկների բանակցություններն ավարտվել են նրանով, որ ոստիկանները թույլատրել են շարունակել հացադուլի ակցիան Եռաբլուրի մուտքի մոտ՝ փողոցին հարող տարածքում, որտեղ տրանսպորտի համար նախատեսված կանգառն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել