Կստեղծվի ազատ տնտեսական գոտի
Այսօր կառավարության նիստում հավանություն է տրվել «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման հայեցակարգին: Փաստաթուղթը մշակվել է գյուղատնտեսության ճյուղի առանցքային դերը` երկրի պարենային անվտանգության ապահովման եւ գյուղական աղքատության կրճատման տեսանկյունից:
Հայեցակարգի իրականացումը պետք է հնարավորություն ստեղծի զարգացնելու ոլորտի տնտեսական ներուժը եւ արժեգոյացման շղթան: Այն կարող է հիմք հանդիսանալ վերանայելու ՀՀ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը, խթանելու առավել բարձր մրցունակություն ապահովող եւ արտահանման կողմնորոշում ունեցող գյուղմթերքների արտադրությունը` արտաքին շուկայում հայկական գյուղմթերքների բրենդի ստեղծման միջոցով: Հայեցակարգի իրականացումը կարեւորվում է նաեւ ճյուղի ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես` ոռոգման համակարգերի վերականգնման, արդիականացման ու ընդլայնման տեսանկյունից:
«Սա չափազանց կարեւոր նախաձեռնություն է, կարեւոր է, որ կոնցեսիոները համաձայն է եւ պատրաստ է աջակցել ու մասնակցել այս ծրագրի իրականացմանը: Մեր խնդիրն է` հնարավորին չափ արագ այն իրականացնել, որովհետեւ 2009թ. գյուղատնտեսության ոլորտին աջակցություն ցուցաբերելը, նոր խթաններ ստեղծելը մեզ համար ունենալու է էական նշանակություն, եւ եթե այս ծրագիրը մենք հնարավորինս շուտ սկսենք իրականացնել, բնականաբար, դա ավելի բարենպաստ ներդրումային միջավայր կարող է ստեղծել: Նաեւ կարծում եմ, որ այս հայեցակարգն անհրաժեշտ է հանրությանը ներկայացնել, որովհետեւ ՀՀ-ում ձեւավորում ենք ազատ տնտեսական գոտի», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել