HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստ

Այսօր կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցով խորհրդի անդամներին են ներկայացվել Աշտարակ-Թալին (Ծրագիր 2) ճանապարհահատվածի երկշարքանի երթևեկելի մասի քառաշարք երթևեկելի մասի վերակառուցման, Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի վերակառուցման (Ծրագիր 1) և Երևան-Արարատ (Ծրագիր 1) ճանապարհահատվածի ճանապարհային անվտանգության բարելավման կապալառուի ձեռքբերման մրցույթի պայմաններում և կապալի պայմանագրի հատուկ պայմաններում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաջարկած փոփոխությունները:

Խորհուրդը հաստատել է նշված փոփոխությունները և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բադալյանին հանձնարարել մրցութային փաստաթղթերի լրամշակված տարբերակը ներկայացնել ԱԶԲ-ի պաշտոնական հաստատմանը:

ՀՀ կառավարության կայքի տեղեկացմամբ՝ նիստում հաստատվել է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2011 թ. ամփոփ բյուջեի ճշգրտված տարբերակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter