HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի վստահեցմամբ` հիմնադրամի տնօրենի ընտրությունը լինելու է օբյեկտիվ

«Այն հայ ուսանողները, ովքեր կընդունվեն աշխարհի լավագույն համալսարանները, «Լույս» հիմնադրամի կողմից կստանան ֆինանսավորում, եւ ես համոզված եմ, որ տարիներ հետո մենք ձեզ հետ միասին հիանալու ենք այդ տաղանդաշատ երիտասարդների նվաճումներով»,- այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Լույս» հիմնադրամը ստեղծվել է մշակութային, կրթական ծրագրերի իրականացմանն աջակցելու եւ աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ ուսանողներին ֆինանսական օժանդակության ցուցաբերելու համար: Հիմնադրամն իր միջոցները հայթայթում է մասնավոր հատվածից, այդ առումով աշխատում է բարեգործական սկզբունքներով: «Լույս»-ի գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված է մրցույթ եւ արդեն կա 111 դիմորդ: «Բայց քանի որ կա հետաքրքրություն, որոշել ենք երկարաձգել մրցույթի ժամանակահատվածը` մինչեւ դեկտեմբերի 8-ը: Որովհետեւ մենք ուզում ենք ընտրել լավագույնին, ով ունի նաեւ միջազգային փորձ եւ կկարողանա աշխարհի լավագույն համալսարանների հետ համագործակցել: Նախնական ցուցակներից ընտրություն կատարելու համար մենք խնդրել ենք, որ այս աշխատանքով զբաղվեն Վիգեն Սարգսյանը, Վաչե Գաբրիելյանը եւ Սպարտակ Սեյրանյանը, ովքեր այս ոլորտի գիտակներն են»,- նշել է Վարչապետը: Նրա խոսքերով` վերջիններիս նկատմամբ կա մեծ վստահություն ոչ միայն կառավարության կողմից, այլ նաեւ հանրության: «Անահիտ Բախշյանը նույնպես ցանկություն է հայտնել մասնակցելու այս ցուցակներից ընտրության կատարման առաջին փուլին, ինչպես նաեւ` Տեր Մեսրոպը: Մենք մեծ սիրով ընդունում ենք նրանց այս նախաձեռնությունը եւ հրավիրում մասնակցելու ցուցակներից լավագույնին ընտրելու գործընթացին, որպեսզի ամեն ինչ լինի թափանցիկ եւ հասկանալի բոլորիս համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter