HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը Սիսիանում

Երեկ Սիսիանում կայացել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հանդիպումը տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Հանդիպմանը քննարկվել են ոռոգման եւ խմելու ջրի մատակարարմանը, գազաֆիկացմանը, գույքահարկի հավաքագրմանը վերաբերող հարցեր: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ա. Գևորգյանին: «Նման հանդիպումները կրելու են պարբերական բնույթ, տարեկան ոչ պակաս քան 4-5 անգամ»,-ասել է փոխվարչապետը: Հանդիպմանը բարձրացված շատ հարցերի վերաբերյալ մարզպետն ու փոխվարչապետը կոնկրետ հանձնարականներ են տվել տեղում: Դրանց կատարման ընթացքը վերահսկելու է Սյունիքի մարզպետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter