HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնել է Բելառուս

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Բելառուս։ Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ինչպես տեղեկացնում է Ռեգնում գործակալությունը, Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ բարձր է գնահատում Էդվարդ Նալբանդյանի այցը եւ հույս ունի, որ այն նոր խթան կհանդիսանա երկխոսության համար: Ա. Լուկաշենկոն նշել է, որ Հայաստանը եւ Բելառուսը միջազգային հարցերում ընդհանուր տեսակետ ունեն: Բելառուսի նախագահը նշեց նաեւ, որ կարեւորում է ապրանքաշրջանառության ծավալի մեծացումը, չնայած 2001-2007 թթ. ապրանքաշրջանառությունն աճել է 8 տոկոսով: Իր հերթին, Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ Հայաստան-Բելառուս հարաբերությունների պոտենցիալն ամբողջությամբ չի օգտագործվում, եւ պետք է ավելի ակտիվ աշխատել տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու համար: Նախատեսված է նաև նախարար Նալբանդյանի հանդիպումը Բելառուսի հայ համայնքի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter