HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ագրարային համալսարանի մասնաճյուղ Ստեփանակերտում

Սյս ուսումնական տարվա սկզբին Ստեփանակերտում բացված Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի հետագա գործունեությունն ապահովելու միջոցառումներին էր վերաբերում այսօր ԼՂՀ կառավարության նիստում ներկայացված «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի գործունեությունն ապահովելու միջոցառումների մասին որոշման նախագիծը:Որոշման նախագծով նախատեսվում է Ստեփանակերտի պետական գյուղատնտեսական քոլեջը միացնել վերոնշյալ մասնաճյուղին` որպես միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոն: Որոշման նախագիծը ներկայացնելով՝ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը նշեց, որ մասնաճյուղում նախատեսվում է ընդգրկել նաեւ Արցախի պետհամալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետը: Նա միաժամանակ տեղեկացրեց նաեւ, որ Ստեփանակերտի պետական գյուղատնտեսական քոլեջին պատկանող շենքերն ու շինություններն անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվեն մասնաճյուղին: Հիշեցնենք, որ Ագրարային համալսարանի մասնաճյուղի բացման հարցը քննարկվում էր դեռեւս այս տարվա գարնանը` ՀՀ եւ ԼՂՀ կրթական համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների՝ ԼՂՀ կառավարությունում կայացած հանդիպման ժամանակ: Թեեւ մասնաճյուղի հիմնադրման համար ֆինանսական բավականին մեծ միջոցներ են անհրաժեշտ, իսկ վարչապետ Արա Հարությունյանն իր հերթին շեշտեց, որ ֆինանսական խնդիրները լուծում կստանան, քանի որ այդ մասնաճյուղում պատրաստված մասնագետների կարիքը Ղարաբաղում, իրոք, կա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter