HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է ԴԱՀԿ աշխատակիցը

Երեկ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Է. Ղմբոյանը: Դեռևս 2008 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցների կողմից շորթմամբ, մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու դեպքի առթիվ: Երևան քաղաքի բնակիչ Զավեն Մարտիրոսյանը գրավոր հաղորդում էր ներկայացրել նշելով, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Երևանի բաժնի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի պետ Սամվել Թադևոսյանը և նույն բաժանմունքի հարկադիր կատարող Էդուարդ Ղմբոյանն իր բնակարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդով չվաճառելու համար իրենից շորթել և որպես կաշառք ստացել են գումարներ: Նախաքննությամբ պարզվել է, որ Է. Ղմբոյանը և Ս. Թադևոսյանը նախնական համաձայնության գալով և նախապես տեղեկացված լինելով, որ Զ. Մարտիրոսյանը բանկում մաս-մաս սկսել է մարել վարկային պարտավորությունը, հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացրած բնակարանի վաճառքը կանխելու պատրվակով` իրականում խաբեությամբ գումարներ հափշտակելու դիտավորությամբ 2008թ. փետրվարի 28-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Զ. Մարտիրոսյանից իբրև բնակարանը չվաճառելու երաշխիք պահանջել են զգալի չափի` 900 ԱՄՆ դոլար գումար: 2008թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ Մարտիրոսյանից հափշտակել են 400 ԱՄՆ դոլարը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով, 2008թ. մայիսի 5-ին պահանջած 500 ԱՄՆ դոլարը չեն ստացել: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter