HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղում էլ կլինի պետական պահուստ

Ղարաբաղում շուտով կսկսվեն պետական պահուստի ձեւավորմանն ուղղված աշխատանքները: «Այս ուղղությամբ աշխատանքներ չեն տարվել, չնայած օրենքն ընդունվել է վաղուց»,- այսօր կայացած կառավարության նիստում նշել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Նա միաժամանակ շեշտել է, որ Վրաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, որոնց արդյունքում խնդիրներ են առաջացել նաեւ Ղարաբաղում, ստիպեցին այլ կերպ նայել այդ հարցին:Վարչապետը կարեւորեց գործընթացի համար 2009թ. պետբյուջեով գումարների նախատեսումը եւ նշեց, որ առաջին փուլում անհրաժեշտ է մտածել վառելիքի պահուստ ունենալու մասին: Պետական պահուստի ձեւավորման քայլերից առաջինը, թերեւս, այսօր կառավարության նիստում համապատասխան որոշումների հաստատումն էր. գործադիրը հավանություն տվեց «Պետական պահուստ» ՊՈԱԿ ստեղծելու եւ նրա կանոնադրությունը հաստատելու մասին, ինչպես նաեւ պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկի եւ կուտակման նորմերի մշակման կարգը հաստատելու մասին որոշումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter