HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենամեծ գործընկերն Առողջապահության նախարարությունն է

Դեկտեմբերին Ժնևում ներկայացվելու է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործողությունների հերթական հնգամյա ծրագիրը և ցանկալի է, որ մինչ այդ Առողջապահության նախարարությունը տրամադրի այդ ոլորտի հիմնական գերակայությունները: Այս մասին երեկ ասել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ղեկավար Լեյլի Մոշիրի Ջիլանին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել են նաև Յունիսեֆ-ի Առողջապահության և սնուցման ծրագրերի համակարգող Լիանա Հովակիմյանն ու նախարարության պատասխանատու պաշտոնյաներ: Լեյլի Մոշիրի Ջիլանին նշել է, որ իրենց հիմնադրամի ամենամեծ գործընկերը առողջապահության նախարարությունն է և որ իրենք ցանկություն ունեն հետագայում ևս համագործակցել մոր և մանկան առողջության պահպանման ծրագրերի շուրջ: Նախարար Քուշկյանը էլ տեղեկացրել, որ առաջիկա օրերի ընթացքում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ կներկայացվեն ծրագրերն ըստ առաջնահերթությունների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter