HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները տարել են հացադուլի նստած ազատամարտիկների վրանները

Երեկ ժամը 13-ից Եռաբլուրում եռօրյա նախազգուշական հացադուլ էին սկսել ազատամարտիկներ Արմեն Մանուկյանը, Գագիկ Բեկջանյանը, Վարդան Մալխասյանը եւ Մերուժան Հարությունյանը: Երեկոյան հացադուլավորների թիվը հասել էր տասի: Սակայն երեկոյան ժամը 19:45-ին 15-20 ոստիկաններ, այդ թվում՝ կարմիր բերետավորներ մոտեցել են հացադուլավոր ազատամարտիկներին եւ առանց որեւէ խոսքի պոկել եւ տարել են գիշերելու համար խփված երկու վրանները: «Գործողությունը ղեկավարում էր Ոստիկանության Շահումյանի շրջանի պետը, մենք ճանաչեցինք նրան պատկանող մեքենան՝ 06 SS 976 պետհամարանիշներով սպիտակ «Նիվան»»,- Հետքին ասաց հացադուլին մասնակցող ազատամարտիկ Մերուժան Հարությունյանը: Թեեւ ազատամարտիկները մնացել են առանց վրանների, բայց, Մերուժան Հարությունյանի հավաստմամբ, շարունակելու են ակցիան: Գիշերը Եռաբլուրում անցկացրել են հացադուլ հայտարարած տասը ազատամարտիկներից հինգը: Իսկ առավոտյան տուն գնացած հինգ հոգին դարձյալ միացել են իրենց ընկերներին: Հիշեցնենք, որ նրանք իշխանություններից պահանջում են «Ազատագրված տարածքներից չզիջել ոչ մի թիզ հող», իսկ «Արցախը ճանաչել Հայաստանի անբաժանելի մաս»: «Պահանջում ենք նաեւ անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»,- առավոտյան Հետքին ասել էր Մերուժան Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter