HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղը նույնպես անմասն չի մնա դրամահավաքից

«Ներկայումս «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ ԼՂՀ կառավարության համագործակցությունը գտնվում է ավելի բարձր մակարդակի վրա: Արդեն սկսել ենք աշխատանքները կատարել ոչ թե առանձին-առանձին, այլ համատեղ»,- այսօր ԼՂՀ Ազգային ժողովի նիստում ասաց քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը` պատասխանելով պատգամավորներից մեկի` հիմնադրամի գործունեության մասին հարցին: Հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը բարձր գնահատելով՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նիստի վերջում ասաց. «Վաղը` նոյեմբերի 27-ին, մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա հեռուստամարաթոնը: Հանգանակված գումարներով նախատեսվում է վերականգնել հանրապետության սոցիալական ենթակառուցվածքները, մարդկանց համար ստեղծել կյանքի նորմալ պայմաններ: Համազգային դրամահավաքին, բնականաբար, ամենաակտիվ մասնակցություն ենք ունենում նաեւ արցախցիներս: Անցյալ տարվա հեռուստամարաթոնին մեր հանրապետությունում հանգանակվել է շուրջ 197 մլն դրամ: Այդ ընդհանուր գործին իրենց մասնակցությունն են բերել Ազգային ժողովի պատգամավորները եւ աշխատակազմի անդամները»: Շարունակելով միտքը՝ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ Արցախի օրենսդիր իշխանության անդամները անպայման իրենց արժանավայել նվիրատվությունը կունենան նաեւ «Հեռուստամարաթոն-2008»-ում: Նա միաժամանակ Ազգային ժողովի անունից կոչ արեց հանրապետության բոլոր բնակիչներին` անմասն չմնալ համազգային դրամահավաքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter