Հարվածել են ոստիկաններին
Նոյեմբերի 25-ին ոստիկանության Արտաշատի բաժնի մի քանի աշխատակիցներ զեկուցագիր են ներկայացրել, որ նույն օրը` ժամը 19.30-ի սահմաններում, 22-ամյա Հենրիկ Ռ. Ե.-ն, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Օգոստոսի 23-ի փողոցում, անկանոն վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, կանգնել է նույն վայրում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանի մոտ եւ վիճաբանել նրա հետ:
«Այդ պահին նրանց են մոտեցել ոստիկանության աշխատակիցները: Ավտոմեքենայի ուղեւորներ` 19-ամյա Օնիկ Ե.-ն, 18-ամյա Հենրիկ Գ. Ե.-ն եւ 19-ամյա Արմեն Գ.-ն դիմադրել են ոստիկաններին, չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին, հայհոյել են, խուլիգանական արարքներ կատարել նրանց նկատմամբ, իսկ Հենրիկ Ռ. Ե.-ն եւ Հենրիկ Գ. Ե.-ն բռունցքներով հարվածներ են հասցրել ու պատճառել վնասվածքներ: Հենրիկ Գ. Ե.-ն, Հենրիկ Ռ. Ե.-ն, Օնիկ Ե.-ն եւ Արմեն Գ.-ն բերման են ենթարկել բաժին»,- փոխանցում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել