«Պիոներ» գիշերային ակումբում երեք հոգի ստացել են վնասվածքներ
Այսօր վաղ առավոռյան Հովհաննես Վ.-ն դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ ժամը 05.15-ին «Պիոներ» գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով ակումբի անվտանգության ծառայության աշխատակիցներ Սարգիս Հ.-ն եւ Նորայր Ղ.-ն վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն եւ ստանալով բուժօգնություն` հեռացել:
«Ակումբից բերման է ենթարկվել ԱՄՆ եւ ՀՀ քաղաքացի, 28-ամյա Երվանդ Պ.-ին: Պարզվել է, որ Երվանդ Պ.-ի եղբայրը` ԱՄՆ եւ ՀՀ քաղաքացի, 30-ամյա Էրիկ Պ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն: Ըստ բժշկի տեղեկանքի` վերջինս ի վիճակի չէ հաղորդում տալու: Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել