Ընդդեմ գենդերային բռնության
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը «Ըննդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզում անց է կացնում քարոզչական ակցիա, որի նպատակը կանանց նկատմամբ բռնություններն ու թրաֆիկինգը կանխելն է: Այս մասին նոյեմբերի 26-ին Սյունիքի մարզպետարանում գործող Օրհուսի կենտրոնում հայտարարեց ծրագրի ղեկավար Ջինա Սարգիսովան` հավելելով, որ քարոզարշավն անցկացվում է 19991թ-ից: «Ըննդեմ գենդերային բռնության ակտիվության» 16-օրյակում ներգրավված է 160 երկրից 2000 կազմակերպություն:
Քարոզարշավը սկսվել է հոկտեմբերի 25-ին, որը կանանց նկատմամբ բռնության վերացման միզագային օրն է, ու կավարտվի դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների միջազգային օրը: Ջ. Սարգիսովայի խոսքով` հարկավոր է ճեղքել լռությունը, քանի որ բռնությունների մասին ոչ ոք, համենայնդեպս Հայաստանում, չի խոսում: «Իսկ կանանց նկատմամբ բռնություն կա, նկատելի է, բայց ընտանիքներից դուրս չի գալիս»,- ասաց տիկին Սարգիսովան ոստիկանության, մարզպետարանի աշխատակիցների ու ՀԿ-ների նեկայացուցիչների հետ հանդիպմանը:
Ի դեպ, կազմակերպության անդամները կլինեն մարզի տարբեր քաղաքներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել