HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուտով կսկսվի Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի կառուցումը

Ստեփանակերտում ընթացքի մեջ են թիվ 6 եւ 11 դպրոցների կառուցման աշխատանքները: 6-րդ դպրոցը կառուցվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ֆինանսավորմամբ, իսկ 11-րդ դպրոցը`«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ 6-րդ դպրոցի երկրորդ հարկն արդեն պատրաստ է, սակայն որոշ հարցերի պատճառով շինարարական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են: Նախարարի հավաստմամբ՝ մոտ 10 օրից շինարարությունը նորից կսկսվի: Ինչ վերաբերում է 11-րդ դպրոցի շինարարությանը, նախարարը Հետքին տեղեկացրեց, որ պատրաստ է դպրոցի նախագիծը, կառուցման համար մրցույթ է անցկացվել եւ, ըստ ամենայնի, հաղթող կազմակերպությունը շուտով կսկսի շինարարական աշխատանքները: Հիշեցնենք, որ դպրոցի աշակերտները ներկայումս դասերն անց են կացնում նախկին մանկապարտեզի շենքում: Պետբյուջեով այս տարի դպրոցներ են կառուցվել եւ ընթացքի մեջ են Հադրութի շրջանի Դրախտիկ, Քյուրաթաղ, Հակակու գյուղերում, Ասկերանում, շրջանի Խնապատ, Նորագյուղ, Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղերում: Դպրոցներ են կառուցվում եւ վերանորոգվում նաեւ հովանավորների ֆինանսավորմամբ: Տորոնտոյի հայ համայնքը («Հայաստան» հիմնադրամի միջոցով) դպրոց է սկսել կառուցել Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում: Հովանավորների միջոցներով ամեն տարի դպրոցներ են կառուցվում եւ կապիտալ վերանորոգվում հանրապետության տարբեր շրջաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter