Վրեժը լուծել է սպանությամբ
Երեկ` ժամը 11.00-ի սահմաններում, Վանաձորի Ուսանողական փողոցի թիվ 14 շենքի դիմաց սպիտակ գույնի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից արձակված հրազենային կրակոցից սպանվել է 23-ամյա Վահան Թոփալքարաջյան:
«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի 12 տրամաչափի 3 պարկուճ»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Իրավապահները պարզել են, որ նախկինում իրեն ծեծի ենթարկելու համար վրեժխնդիր լինելու շարժառիթով 19-ամյա Դավիթ Ք.-ն, հանգուցյալ պապին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով, հետապնդել է Վ. Թոփալքարաջյանին եւ վերոնշյալ հասցեում իր անվամբ հաշվառված «ՄՌ-133» տիպի ինքնաձիգ հրացանից կրակել նրա գլխին եւ որովայնին:
Դավիթ Ք.-ն դեռ հայտնաբերված չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել