HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ԵԱՀԿ ճգնաժամ-դիտարկում

ԼՂՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ ս/թ. նոյեմբերի 25-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների նախաձեռնությամբ ԵԱՀԿ առաքելությունը ճգնաժամ-դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավ-արեւելյան դիրքերի ուղղությամբ, որտեղ ս.թ. նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ադրբեջանական կողմը կոպտորեն խախտել էր կրակի դադարեցման ռեժիմը, ինչի մասին անհապաղ տեղեկացվել են տարածաշրջանային այցի շրջանակներում ԼՂՀ-ում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը (ԳՆԱՆ):ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն անց են կացրել ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա): ԼՂՀ Պաշտպանության բանակի ներկայացուցիչները ԵԱՀԿ առաքելությանը ցույց տվեցին այն տեղը, որտեղից ադրբեջանական զինված ուժերի հատուկ ստորաբաժանումը փորձել է ճեղքել ղարաբաղյան ստորաբաժանումների թիկունքը, ինչպես նաեւ մանրամասնորեն ներկայացրեցին միջադեպի ժամանակագրությունը: Դիտարկման խմբի անդամները արձանագրեցին բոլոր տվյալները`հետագայում իրենց հաշվետվության մեջ մտցնելու համար: Չնայած ադրբեջանական կողմից դիտարկումը ղեկավարող ԵԱՀԿ ԳՆԱՆ Անջեյ Կասպրշիկի ներկայությանը, ադրբեջանական կողմը այս անգամ էլ ԵԱՀԿ առաքելության անդամներին չառաջնորդեց իր առաջավոր դիրքեր, ինչի արդյունքում դիտարկման խմբերը ստիպված էին դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից: Ղարաբաղյան կողմից դիտարկման առաքելությանն ուղեկցում էին ԼՂՀ ԱԳՆ եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: «Ղարաբաղյան կողմը չափազանց կարեւորում է ճգնաժամ-դիտարկման արդյունքները հակամարտության բոլոր կողմերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահին հասցնելու հանգամանքը` նկատի ունենալով վերջերս զինադադարի ռեժիմի խախտման աննախադեպ լինելը` այն կատարվել է միջազգային միջնորդների`տարածաշրջանային այցի ժամանակահատվածում»,- ասված է ԱԳն տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter