HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն որսորդական հրացանով

Երեկ ոստիկանները Իջեւանի «Սպիտակ ջուր» կոչվող տարածքում հայտնաբերել են 44-ամյա Վալերի Աղինյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի կրծքավանդակի եւ որովայնի մասերում հայտնաբերվել են որսորդական հրացանից արձակված գնդակի վնասվածքների հետքեր: Ավելի ուշ պարզվել է, որ Վ. Աղինյանի մոտ եղել է 8-ից-10 մլն դրամ, որը նրա մոտից հափշտակել է անհայտ անձը: «Նոյեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.30-ի սահմաններում, Իջեւան քաղաքի «Մարմար» ռեստորանի մոտ Վ. Աղինյանին սպանել եւ նրա մոտ եղած գումարը հափշտակել է 31-ամյա Արտակ Ճ.-ն, իսկ այնուհետեւ 51-ամյա Անուշ Բ.-ին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով դիակը տեղափոխել «Սպիտակ ջուր» կոչվող տարածք»,- տեղեկացնում է ոստիկանության կայքէջը: Հափշտակված գումարի մի մասը` 2 մլն դրամը հայտնաբերվել եւ առգրավվել է: Արտակ Ճ.-ն ձերբակալված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter