HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Շահնազարյան. «Լուրջ կասկածներ կան, որ մի քանի դիպուկահար է եղել»

Այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, որի խոսքերով՝ իրենց փաստերի ճնշման տակ փաստահավաք խումբը ընդունել է մարտի 1-ին դիպուկահարի եղելության փաստը, սակայն ընդդիմությունը մի քանի փաստարկներից ելնելով կասկածում է, թե արդյոք մե՞կ դիպուկահար է եղել, եւ արդյոք մե՞կ կրակոց է եղել նրա կամ նրանց կողմից: «Նիկոյանը (Աժ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ) հայտարարեց, թե յուրաքանչյուր զինվորական ստորաբաժանման հաստիքային ցուցակի մեջ մտնում է մեկական դիպուկահար: Այդ օրը դեպքի վայրում եղել են 10.32, 10.33, 10.35 ստորաբաժանումները, ուրեմն, ըստ տրամաբանության` պետք է լիներ 3 դիպուկահար եւ ոչ թե մեկը: Բացի այդ, դիպուկահարը միայնակ երբեք չի գործում»,- ասաց Դավիթ Շահնազարյանը: Նա նաեւ նշեց, թե իշխանությունների պնդմամբ՝ դիպուկահարը գործել է Լեո-Պարոնյան խաչմերուկում, իսկ իրենց տվյալներով՝ այդ տարածքում գտնվել են մի քանի գլխի կրակոցից մահացածներ, ինչից էլ կարելի է ենթադրել, որ մեկ կրակոց չի եղել դիպուկահարի կողմից: «Իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե մարդիկ ռումբեր են նետել: Տեղանքում հայտնաբերված չէին ոումբի ոչ մի բեկոր, միայն պայթուցիկներ»,- ասաց Հայոց ազգային կոնգրեսի ներկայացուցիչը: Բացի այդ, նա նկատել է, որ ըստ օրենքի՝ եթե ոստիկանը քաղաքացուն վիրավորում է կամ զենք է գործածում նրա դեմ, ապա պետք է 24 ժամվա ընթացքում զեկուցի ղեկավարներին. «Բայց իրենք զեկուցեցին միայն հունիս ամսին»,- նշեց Դավիթ Շահնազարյանը: Հայ ազգային կոնգրեսը իշխանություններից ակնկալում է իր առաջադրած հարցերի սպառիչ պատասխանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter