Դպրոցները կունենան ռազմագիտության դասասենյակներ
«Առաջիկա երեք տարում նախատեսվում է հանրապետության բոլոր դպրոցներում ստեղծել ռազմագիտության դասասենյակներ»,- այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Արագածոտնի մարզի Կարբի գյուղում: Պաշտպանության նախարարն այստեղ էր վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ կառավարության մի քանի անդամների հետ միասին` մասնակցելու գյուղի` Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի վերաբացմանը:
Դպրոցը վերանորոգվել է «Թեքեյան» մշակութային կենտրոնի միջոցներով: Կառավարության անդամները մասնակցել են դպրոցի հրաձգարանի բացման արարողությանը, որտեղ աշակերտները ցուցադրել են կրակային վարժասարքից օգտվելու հմտություններ:
Սեյրան Օհանյանն կրթության և գիտության նախարարին առաջարկել է դպրոցներում համատեղ ստեղծել նաև զինավաններ` զինվորական, շարային պատրաստության գործնական պարապմուքներ անցկացնելու համար: Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել