Լեւոն Արոնյանը խաղն ավարտել է ոչ-ոքի
Դրեզդենում ընթացող Շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Լեւոն Արոնյանը, ով խաղում էր Չինաստանի հավաքականի անդամ Ուանգ Յուի հետ, խաղն ավարտեց ոչ-ոքի:
Վլադիմիր Հակոբյանը շարունակում է պահպանել իր առավելությունը հակառակորդի նկատմամբ, Տիգրան Պետրոսյանի առավելությունը ուժեղ արքան է եւ, ըստ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի, Տ. Պետրոսյան-Լի Չաո տախտակի վրա սպասվում է Տիգրանի հաղթանակը: Առայժմ անհանգստացնող է Գաբրիել Սարգսյանի վիճակը, ով գործողություններ է ձեռնարկում հակախաղի համար:
Տեղեկացնենք, որ Ուկրաինայի հավաքականը, որի հետ Հայաստանը 10-րդ՝ նախավերջին տուրում կիսում էր առաջին տեղը, պարտվում է ԱՄՆ-ի հավաքականին 0:1 հաշվով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել