Հայ շախմատիստները պայքարում են
Հետքի թղթակիցը շարունակում է Շախմատի տանը հազարավոր երկրպագուների հետ հետեւել հայ շախմատիստների խաղին Չինաստանի հավաքականի հետ: Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի գնահատմամբ՝ Լեւոն Արոնյանի դիրքերը դեռ կարող են ակտիվանալ, Վլադիմիր Հակոբյանը երկու փղերի առավելություն ունի եւ շատ ակտիվ են զինվորները, Գաբրիել Սարգսյանը նույն դիրքում է, ինչ որ Ուկրաինայի խաղի ժամանակ, այսինքն՝ ոչ-ոքի, Տիգրան Պետրոսյանը սուր պայքարի մեջ է եւ ունի զինվորների առավելություն, բայց հակառակորդը ամուր դիրքերում է, ուստի նա պետք է շատ լավ պաշտպանվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել