Հայ շախմատիստները դիրքերի առավելություն ունեն
Շախմատի գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը մեկնարկից 40 րոպե անց գնահատել է Շախմատի 38-րդ օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականի խաղը:
Ըստ նրա՝ Լեւոն Արոնյան-Ուանգ Յու խաղում դիրքերը հավասար են, Վլադիմիր Հակոբյան-Բու Քզիանգզի խաղի ընթացքը պարզ կդառնա որոշ քայլերից հետո, Գաբրիել Սարգսյանը, ով խաղում է Նի Հուայի հետ, ըստ գրոսմայստերի, որեւէ դժվարություն չի ունենա, իսկ Տիգրան Պետրոսյանը դիրքերի առավելություն ունի Լի Չաոյի նկատմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել