Մեկնարկել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրը
Այսօր Գերմանիայի Դրեզդեն քաղաքում մեկնարկեց շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրը տուրը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը: 10-րդ տուրի արդյունքներով Հայաստանի տղամարդկանց հավաքականը կրկին առաջատարն է: 3:1 հաշվով հաղթելով Սերբիայի ընտրանուն` մեր թիմը 17 միավորով մրցաշարային աղյուսակում առաջին տեղը կիսում է Ուկրաինայի հավաքականի հետ:
Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին սկսվեց Հայաստանի հավաքականի խաղը Չինաստանի հավաքականի հետ, որին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կգրանցի Ուկրաինայի ընտրանին, Հայաստանի հավաքականը հաղթանակի դեպքում երկրորդ անգամ անընդմեջ կդառնա օլիմպիադայի չեմպիոն:
Այս պահին Շախմատի տանը հազարավոր երկրպագուներ եւ լրագրողներ կենդանի հեռարձակմամբ հետեւում են Հայաստանի հավաքականի խաղին: Հետքի թղթակիցը նույնպես այնտեղ է, եւ խաղի ընթացքի ու Շախմատի տանը տիրող մթնոլորտի մասին նրա ռեպորտաժները կներկայացնենք փոքր-ինչ ուշ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել