Պայթյուն գազի արտահոսքի պատճառով
Երեկ` ժամը 19-ի սահմաններում, Արարատի մարզի Շահումյան գյուղում` Գառնիկ Սարգսյանին պատկանող տանը, բնական գազի արտահոսքի պատճառով տեղի է ունեցել պայթյուն` առանց հրդեհի բռնկման, ինչի հետեւանքով քանդվել է խոհանոցի պատը:
«74-ամյա Գառնիկ Սարգսյանը գլխի ներծոծրակային հատվածի եւ ձախ դաստակի թիկունքային հատվածի 1-2 աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Արտաշատ քաղաքի հիվանդանոց»,- տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայության մամլո գրասեյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել