HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում ոստիկանների են ծեծել

Հետքի Գյումրիի թղթակիցը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին, ժամը 13.30-ի սահմաններում Գյումրիի Մուսայելյան և Տերյան փողոցների հատման խաչմերուկում ոստիկաններին դիմադրություն ցույց տալու ու նրանց նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով ձերբակալվել են 1978 թ. ծնված Մհեր Վոլոդյայի Մելոյանը և 1974 թ. ծնված ու նախկինում սպանության համար դատված Արտյոմ Ֆելիքսի Գևորգյանը` լայն շրջանակներին հայտնի Չախալ մականունով: Ամբողջ պատմությունը սկսվել է նրանից, որ վերջիններիս Մերսեդես E200 18LL339 պետհամարանիշի մեքենան գերազանցել է սահմանված արագությունը, և երբ ոստիկանները փորձել են կարգի հրավիրել, Մհեր Մելոյանն ու Արտյոմ Գևորգյանը նրանցից երկուսին ծեծել են` մարմնական վնասվածքներ պատճառելով: Մինչ Գյումրիի ոստիկանության բաժանմունք հասնելը նրանք ծեծկռտուք են սկսել նաեւ ոստիկանների հետ, ոստիկաններից մեկը նույնիսկ նախազգուշական կրակոց է արձակել: Մհեր Մելոյանն ու Արտյոմ Գևորգյանը ձերբակալված են, նրանց մեղադրանք է առաջադրվել Քր. օրենսգրքի 316 հոդվածով, այն է` ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության կիրառում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter