HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյան. «Սպա լինելը աշխարհայացք է, իսկ զինվորական լինելը՝ ապրելակերպ»

Այսօր պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 308 շրջանավարտի հանձնվեց լեյտենանտի կոչում: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, շրջանավարտների հարազատներ:

Միջոցառման սկզբում ելույթ ունեցավ ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ ռազմական ինստիտուտի սպաները բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը հայրենիքին:

«Դուք, համալրելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, նոր ու հաստատուն քայլերով զարկ եք տալիս մեր բանակի հզորացմանը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ազգային բանակի ռազմաուսումնական կառույցները կայացել են ու լիարժեքորեն ծառայում են իրենց նպատակին:

Խոսելով հասարակության մեջ սպայի դերի ու նշանակության մասին՝ Սեյրան Օհանյանը մասնավորապես նշեց. «Սպա լինելը աշխարհայացք է, իսկ զինվորական լինելը՝ ապրելակերպ: Գիտակցեք, որ սպայի մասնագիտությունը հերոսական է, պատասխանատու: Հավատացած եղեք, որ անբասիր ծառայությամբ աչքի ընկած հայրենիքի նվիրյալները հաստատուն քայլերով կբարձրանան վեր՝ լրացնելով հայ զորավարների փայլուն համաստեղությունը»:

Անդրադառնալով սպաների սոցիալական ապահովության հարցերին՝ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հետայսու սպաների և նրանց ընտանիքների խնդիրները լինելու են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում:

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մարտին Կարապետյանն իր ելույթում նշել է, որ ոազմական ինստիտուտն արդեն ունի 17 տարվա պատմություն և զգալի ներդրում ՀՀ զինված ուժերում: Այս ընթացքում 3500 սպա համալրել է ազգային բանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter