HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճգնաժամ-դիտարկում` ղարաբաղա-ադրբեջանական սահմանում

Այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում ԵԱՀԿ դիտարկման խումբը ճգնաժամ-դիտարկում կանցկացնի: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունում: Դիտարկման անցկացումը կապված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին լուրջ միջադեպի հետ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ժամը 4-ի սահմաններում ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատը, հատելով հակամարտության գոտու հարավ-արեւելյան հատվածը, փորձել է թափանցել Աշաղ Սեյիդահմեդլու բնակավայրի ուղղությամբ տեղաբաշխված ղարաբաղյան դիրքապահների թիկունքը: Մարտական հերթապահություն իրականացնող հայ զինվորներն անցել են պաշտպանության, եւ շուրջ 30 րոպե տեւած ինտենսիվ մարտերից հետո հակառակորդը, մարտադաշտում թողնելով մեկ սպանված, նահանջել է իր ելման դիրքերը: Հաջորդ օրը ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը տվյալ միջադեպի մասին անմիջապես տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին` միաժամանակ առաջարկելով անհապաղ ճգնաժամ-դիտարկում անցկացնել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի տվյալ հատվածում: Այսօրվա դիտարկմանը ղարաբաղյան կողմից կմասնակցեն ԼՂՀ ԱԳՆ եւ ՊՆ ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter