Հայաստանը 2009 թ. մարտին կարող է էլեկտրաէներգիա մատակարարել Թուրքիային
Եթե մինչ այդ թուրքական կողմը հասցնի կարգավորել տեխնիկական խնդիրները եւ իրավական հարցերը: Այս մասին «Երևանի ջերմաէլեկտրակայանում» այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:Նկատելով, որ տեխնիկական աշխատանքները պետք է ավարտվեն 6-ամսյա ժամկետում, նախարարը նշել է, թե, ըստ թուրքական կողմի տեղեկատվության, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ենթակառուցվածքների վերականգնողական աշխատանքներն ընթանում են անհրաժեշտ արագությամբ:
Հիշեցնենք, որ «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի եւ թուրքական «Unit» ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն` 2009 թվականից Հայաստանը պետք է տարեկան Թուրքիային մատակարարի 1,5 միլիարդ կվտ/ժ էլեկտրաէներգիա` հետագայում այս ցուցանիշը հասցնելով 3,5 միլիարդի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել