HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ արտահերթ նիստ նոյեմբերի 26-ին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր համապատասխան որոշում է ստորագրել նոյեմբերի 26-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքէջը: Արտահերթ նիստի օրակարգում նախատեսված է օրինագծերի քննարկումներ: Կշարունակվի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Նախատեսված է կատարել լրացումներ եւ փոփոխություններ մի շարք օրենքներում, ինչպես օրինակ նախատեսված է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում կատարել լրացումներ եւ փոփոխություններ: Երրորդ ընթերցումը կանցնեն «Պաշտպանության մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին», «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծերը: Պատգամավորները կդիտարկեն նաեւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կքննարկվի գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին օրենքի նախագիծ, նաեւ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ: Օրակարգում ներկայացված են օրենքի նախագծեր, որոնք միտված են կարգավորել ջրամատակարարման եւ էլեկտրոէներգիայի ոլորտներում ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter