Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման երկու լուծում կա
Այսօր «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը փորձում էր բացատրել, թե ինչու ղարաբաղյան խնդիրը չի կարող լուծվել արագացված ճանապարհով: Բանախոսը դա կապում է վերջին 1 կամ 1,5 տարվա ընթացքում աշխարհում և մեր տարածաշրջանում կատարվող որակական փոփոխությունների հետ, այսինքն` Ղարաբաղի հարցի լուծման արհեստական արագացումը կարող է բերել միայն լարվածության բարձրացման, ինչպես նաև պատերազմի: Ավելին, այս տարիների ընթացքում վատացել են Ռուսաստանի և արևմուտքի հարաբերությունները, մասնավորապես Ռուսաստանի և ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԵՄ-ի: «Ստացվում է, որ վերևներում նրանք կոնսենսուս չեն կարող գտնել ոչ միայն իրենց հարցերում, այլ նաև Ղարաբաղյան հարցում»,-ասում է Ստեփան Գրիգորյանը:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավարի համոզմամբ, Կոսովոյի նախադեպը ոչ մի միջազգային նորմերի մեջ չի տեղավորվում: Ժողովուրդ, որը չի ունեցել հանրապետության մակարդակ, այլ ունեցել է միայն ինքնավարության մակարդակ, անկախություն ստացավ. «Թող ինձ ասեն, թե որ միջազգային նորմի շրջանակներում Կոսովոն սնկախություն ստացավ: Արդյոք դա ապագաղութացում չէ կամ ինչ-որ պետության փլուզում»: Բանախոսի կարծիքով, Կոսովոյի նախադեպը դեռ պետք է մարսի աշխարհը, իսկ մենք պետք է չշտապենք մինչև աշխարհը մեզ չպատասխանի: «Ես կողմ եմ, որ մենք ճանաչենք Կոսովոյի անկախությունը, բայց ես սպասում եմ աշխարհի պատասխանին»,-ասում Ստեփան Գրիգորյանը` միաժամանակ նշելով, որ Վրաստան-Ռուսաստանի պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, այս նախադեպը ավելի մոտ է մեզ, քանի որ մեր տարածաշրջանում է: Ինչու նույն Ռուսաստանը չի ճանաչում Ղարաաղը այս պատերազմից հետո, ինչու այդ նախադեպը չի տարածվում մեր վրա»,-հարցնում է Ստեփան Գրիգորյանը:
Ստեփան Գրիգորյանը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման երկու տարբերակ առաջարկեց, որոնք երկու ուղղվածություն ունեն` եվրոպական և Ռուսական: Եվրոպական ուղղվածությունը նշանակում է` Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվում են չշոշափել տարածքային ամբողջականության կամ Ղարաբաղի կարգավիճակի ֆիքսման խնդիրը ու գնում են ինտեգրացիայի: «Եվրոպական ինտեգրացիան նշանակում է, որ սահմանների դերը փոքրանում է և թուլանում: Համագործակցելով, ինտեգրվելով միջազգային հանրություն` զուգահեռ գնում ենք: Ինտեգրման ընթացքում ապահովվում են ղարաբաղյան ժողովրդի անվտանգությունը»,-բացատրում է բանախոսը:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման երկրորդ տարբերակը ռուսականն է: Բանախոսղը չթաքցրեց, որ սիրում է Ռուսաստանին ու անտարբեր չէ ռուսների բարեկամության նկատմամբ: Ստեփան Գրիգորյանը առաջարկում է մեծ աշխատանք կատարել և համոզել Ռուսաստանին իր 17 մլն քկմ տարածքից Դաղստանի կողմից 4 հազար քկմ առանձնացնել և տալ Ադրբեջանին որպես կոնպենսիացիա: Ստեփան Գրիգորյանը համոզված է, որ Ռուսաստանի համար 4 000 քկմ տարածքը բարեկամ հայ ժողովրդի համար խնդիր չէ, պարզապես հայերը պետք է արդյունավետ աշխատեն ու համոզեն ռուսներին: «Ադրբեջանի տարածքը մեծանում է, իրենք պետք է երաշխավորեն, որ գազն ու նավթը Ռուսաստնի տարածք կփոխանցեն Եվրոպա, Մենք էլ պետք է երաաշխավորենք, որ ՆԱՏՕ-ի անդամ չենք դառան մոտ ապագայում: Եթե Ռուսաստանը դրան համաձայի, հայ ժողովուրդը հավերժ կսիրի ռուս ժողովրդին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել