Կարևորը երկկողմանի վստահությունն է
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված հռչակագիրը հետաքրքիր փաստաթուղթ է համարում այն առումով, որ 1994թ.-ից ի վեր ոչ մի փաստաթուղթ չի եղել, որի տակ ստորագրեին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: «1991թ.-ից առաջին անգամ է, որ Ադրբեջանի և Հայաստանի շահերը համընկան: Փաստաթղթում երեք անգամ հիշատակվում է Մինսի խումբը: Ավելին, հիշատակվում է որպես գլխավոր ձևաչափ: Պարզ է, որ դա Ռուսաստանի ուզածը չէ, քանի որ նա փորձում է առաջատար երևալ և շրջանցել Մինսկի խումբը»,-այսօր «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավարը:
Ըստ բանախոսի` դա բնական է, քանի որ Ռուսաստանը ուզում է իր դիրքերն ամրապնդել մեր տարածաշրջանում: Ստեփան Գրիգորյանը հետաքրքիր է համարում նաև այն հանգամանքը, որ այս փաստաթղթում ոչ մի խոսք չի գնում ռուս խաղաղապահ ուժերի մասին, քանի որ Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում իր խաղաղապահները հակամարտության տարածաշրջանում տեղակայելու գործում: Հռչակագրի բովանդակության ամենակարևորը մասը, ըստ Ստեփան Գրիգորյանի, այն է, որ կա վստահության մթնոլորտ ստեղծելու մասին կետ. «Իրոք, մենք բոլորս հասկանում ենք, որ մեր և ադրբեջանցիների միջև չկա վստահություն ոչ պաշտոնական, ոչ էլ հասարակական մակարդակում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել