HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրիի որբ եւ անապաստան երեխաների գիշերօթիկ դպրոցի 11 շրջանավարտ կստանան բնակարաններ

Կառավարության 2008թ «Մանկատան շրջանավարտների» ծրագրի շրջանակներում ՀՕՄ-ը Մեղրիի որբ եւ անապաստան երեխաների գիշերօթիկ դպրոցի 11 շրջանավարտների կտրամադրի բնակարաններ: «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» մնայուն ծրագրի տեսքով, 2008թ.-ի համար ՀՕՄ-ը ընտրեց այս տարվա շահառուներին, այսինքն` օգնություն հին շրջանավարտներին: Այդ ծրագրի շրջանակներում 2009թ ՀՕՄ-ը նույն ծրագիրը կիրականացնի 18 տարին լրացած երեխաների համար: Հայաստանում ՀՕՄ-ի աջակցությամբ այս տարի էլ կշարունակվի «Որբախնամ» ծրագիրը, որում ներգրավված են երկկողմանի ծնողազուրկ եւ զոհված ազատամարտիկների երեխաներ: Ծրագիրը ենթադրում է օգնություն 300-ական ԱՄՆ դոլարի չափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter