ՀՀ վարչապետին` «Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա մեդալ
«Սյունյաց արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության որոշմամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը արժանացավ «Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա հուշամեդալի: Այս մասին հայտարարվեց երեկ Կապանի «Արծվատուն» դահլիճում կայացած «Սյունյաց արծիվներ» ԵՀԿ-ի հիմնադրման 6-րդ տարեդարձի նվիրված միջոցառման ժամանակ: Կազմակերպության հիմնադիր նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը ափսոսանք հայտնեց, որ վարչապետը զբաղվածության պատճառով չի կարողացել մասնակցել հանդիսությանը ու խոստացավ անձամբ հանձնել հուշամեդալը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ արժանացավ «Արծիվների» հատուկ շնորհակալագրի: Կազմակերպության պատվոգրերի ու «պատվավոր անդամ» կոչումներ նույնպես տրվեցին: Կազմակերպության պատվավոր անդամներն արժանացան ՊՆ պատվոգրերի, մեկ տասնյակից ավելի մարդ էլ արժանացավ Արցախի «ԼՂՀ. Մայրություն» ՀԿ-ի «Մայրական երախտագիտություն» հուշամեդալի:
Պարգևատրումներից բացի, ցուցադրվեց «Սյունյաց արծիվներ» ՀԿ-ի 6-ամյա գործունեությանը նվիրված տեսաֆիլմ, հնչեցին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: Հանդիսությանը մասնակցեց նաեւ Վիվասելի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել