Ֆրանսիայում անց է կացվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված համաժողով
Նոյեմբերի 21-ին, Փարիզի հայաշատ արվարձաններից մեկի` Ալֆորվիլի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Միջազգային իրավունքի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում» թեմայով համաժողով: Համաժողովը վարում էր Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:
Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ռընե Ռուքեից բացի համաժողովին ներկա էին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիացի պատգամավորներ, լրագրողներ, ֆրանսահայ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ալֆորվիլի քաղաքացիներ:
Ալֆորվիլի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված այս միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաեւ Լեռնային Ղարաբաղին նվիրված փաստագրական ֆիլմ£ Միջոցառման վերջում Հովհաննես Գեւորգյանը ներկայացրեց Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության ջանքերով հրատարակած «Արցախ» վերնագիրը կրող գիրքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել