HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղկաձորում կմեկնարկի «Կամուրջ» 6-րդ միջազգային տնտեսական համաժողովը

2009թ.-ի փետրվարի 20-23-ը տեղի կունենա Հայաստանի գործարար կյանքի ամենավառ իրադարձություններից մեկը` «Կամուրջ» 6-րդ ամենամյա միջազգային տնտեսական համաժողովը։ Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարության կայքէջը: Երեք օրով Ծաղկաձորը կվերածվի տարածաշրջանի տնտեսական մայրաքաղաքի: Արդարացնելով «Հայկական Դավոս» կոչումը` «Կամուրջ» տնտեսական համաժողովը հանդիսանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրյա քաղաքագետների, օրենսդիր և գործադիր մարմինների, արդյունաբերողների և գործարարների, գիտնականների, հասարակական գործիչների հանդիպման և բաց քննարկումների վայրը: «Կամուրջ 2009» տնտեսական համաժողովի թեման է «Միջազգային տնտեսական համագործակցություն. գերակայություններ, միտումներ, հնարավորություններ: Աղբյուրի փոխանցմամբ` համաժողովի շրջանակներում կանցկացվեն նաև մի շարք կլոր սեղաններ “Հայաստանի արտահանման ներուժը. վերլուծություն և գնահատում”, “Հայաստանի` որպես տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի, զարգացման հեռանկարները”, “Տարածաշրջանային տրանսպորտային համակարգի զարգացման նոր հնարավորությունները”, “Էլեկտրոնային հասարակություն. ուտոպիա, թե իրականություն”, ”Շինարարություն և անշարժ գույք. արդի պահանջները”,” Կայուն զարգացման համար մրցակցային առավելությունները» թեմաներով: Նախատեսվում է նաև” ԲԻԶՆԵՍ-կրթություն` շքեղություն թե՞ անհրաժեշտություն”, ”Զբոսաշրջությունը Հայաստանում` փորձ և հեռանկարներ ” թեմաներով կոնֆերանսների անցկացում: Համաժողովը անցկացվում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության, Արտաքին Գործերի նախարարության և Կենտրոնական Բանկի պաշտոնական աջակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter