Վթար` մահվան ելքով
Երեկ` ժամը 04:50-ի սահմաններում, Երեւանում` ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց, դեռեւս չպարզված հանգա֊մանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը: Դեպքի վայր մեկնած փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել մոտ 40 տարեկան երկու տղամարդու դիակ, որոնց ինքնությունը դեռ պարզված չէ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայության մամլո գրասենյակը:
Մեքենայի վարորդը` 22-ամյա Հովիկ Սարիբեկյանը, եւ ուղեւորներից մեկը` Վրաստանի Հանրապետության Ախալքալակի շրջանի Բուղաշեն գյուղի բնակիչ, 48-ամյա Արտուշ Ափոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղեփոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` նրանց վիճակը միջին ծանրության է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել