Հայաստանը կրկին առաջատար է
Դրեզդենում անցկացվող շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադայի նախավերջին` 10-րդ տուրի արդյունքներով Հայաստանի տղամարդկանց հավաքականը կրկին առաջատարն է: 3:1 հաշվով հաղթելով Սերբիայի ընտրանուն` մեր թիմը 17 միավորով մրցաշարային աղյուսակում առաջին տեղը կիսում է Ուկրաինայի հավաքականի հետ:
Մրցաշարի վերջին` 11-րդ տուրում մեր տղաները կմրցեն չինացիների, իսկ ուկրաինացիները` ամերիկացիների հետ: Անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կգրանցի Ուկրաինայի ընտրանին, Հայաստանի հավաքականը հաղթանակի դեպքում երկրորդ անգամ անընդմեջ կդառնա օլիմպիադայի չեմպիոն:
Իսկ Հայաստանի կանանց հավաքականը 10-րդ տուրում 1.5:2.5 հաշվով պարտվել է Լեհաստանի ընտրանուն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել