HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ շախմատիստները պարտվեցին իսրայելցիներին

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երեկ կրեց իր առաջին պարտությունը` 1.5:2.5 հաշվով զիջելով Իսրայելի հավաքականին: Շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում հայ շախմատիստներ Լեւոն Արոնյանը եւ Տիգրան Պետրոսյանը զիջեցին մրցակիցներին, իսկ Գաբրիել Սարգսյանը, հաղթելով մրցակցին, վաստակեց մեկ միավոր, Վլադիմիր Հակոբյանը, ոչ ոքի խաղալով` կես միավոր:

Այս մրցավեճից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է արդեն Իսրայելի տղամարդկանց հավաքակաը` 16 միավորով: Մեր հավաքականը Ուկրաինայի հավաքականի հետ15 միավորով կիսում է երկրորդ հորիզոնականը: Հայաստանի կանանց հավաքականը երեկ 3.5:0.5 հաշվով հաղթել է Արգենտինայի շախմատիստուհիներին: Էլինա Դանիելյանը մրցապայքարն ավարտվել է ոչ-ոքի, իսկ Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղիյանը եւ Լիլիթ Գալոյանը մրցակիցներին մատնել են պարտության: Կանանց առաջնությունում մրցաշարային աղյուսակում 15-ական միավորներով առաջատարներն են Ուկրաինայի, Լեհաստանի եւ Սերբիայի հավաքականները: Վերջիններիս մեկական միավորներով զիջում են Չինաստանի, Վրաստանի եւ Հայաստանի շախմատիստուհիները: Այսօր` նախավերջին 10-րդ տուրում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Սերբիայի, իսկ կանանց հավաքականը` Լեհաստանի շախմատիստների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter